Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

«Հենց գրեցի, որ վաղվա եթերի համար տեղեկություն եմ հավաքում՝ ադրբեջանական կայքերում հիստերիկա սկսվեց»

«Հենց գրեցի, որ վաղվա եթերի համար տեղեկություն եմ հավաքում՝ ադրբեջանական կայքերում հիստերիկա սկսվեց»
04.04.2016 | 18:43

Աղբյուր՝ artsakhpress.am

Ռուս հայտնի հաղորդավար, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը քիչ առաջ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով այն մասին, որ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի մասին հաղորդում պատրաստել՝ կապված վերջին օրերին այնտեղ ծավալվող իրադարձությունների մասին:

«Զվարճալի է: Հենց գրեցի, որ վաղվա եթերի համար տեղեկություն եմ հավաքում Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ադրբեջանական կայքերում հիստերիկա սկսվեց»,- գրել է Սոլովյովը:

Դիտվել է՝ 4454

Մեկնաբանություններ